12-րդ դասարանի աշակերտուհին, վարելով իր բարեկամի Նիվան, վթարի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց

 

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 17։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Էմմա Ա-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրի կողաքարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էմմա Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվել է, ապա դուրս գրվել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարորդի ազգականինն է եղել, իսկ վարորդը սովորում է Գավառի ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով