Զինվորական դատախազի առաջին տեղակալի թեկնածուին գտել են. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազությունում ներքին քննարկումներ են ընթացել զինվորական դատախազի առաջին տեղակալի նշանակման մասով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բանն այն է, որ նախկին զինվորական դատախազի առաջին տեղակալին հեռացրել են աշխատանքից, քանի որ նրա եղբայրը աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում, որի առնչությամբ իրավապահ մարմինները գործընթաց են սկսել. գործարանի բաժնետերերից է նաեւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ որոշում են կայացրել զինվորական դատախազի առաջին տեղակալ նշանակել հենց համակարգից, եւ այդ պաշտոնի համար ընտրել եւ նշանակել են Զինվորական դատախազության հատկապես կարեւորագույն գործերով վարչության պետ Գուրգեն Հակոբյանին։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով