ԵԽԽՎ-ն կարող էր արձանագրել,որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Արցախի հանդեպ.Վահան  Բաբայան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԵԽԽՎ-ն կարող էր արձանագրել,որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Արցախի հանդեպ,բայց ոչ նրանք դա չարեցին,ինչպես և լռեցին պատերազմի 44 օրվա ընթացքում:Այս  մասին   գրում  է    Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան  Բաբայանը:

ԵԽԽՎ-ն փաստացի ուներ գործիքակազմ,ինչպես 2008թ ռուս-վրացական պատերազմի ժամանակ մոնիտորինգ իրականացնելու համար և աշխարհին մատնացույց անելու,թե իրականում ով էր սկսել պատերազմը,ով էր իրականացնում վայրագություններ խաղաղ բնակչության նկատմամբ և ով էր օգտագործում արգելված զենքեր:
Այս ընդունված բանաձևով մեզ ևս մեկ անգամ նվաստացրեցին հավասարեցնելով ագրեսորի հետ:
Բայց ինչ պահանջել ԵԽԽՎ-ից,երբ երկիրդ ղեկավարում է կապիտուլյացիոն նույն ռեժիմը և նրա «սատկած» դիվանագիտությունը գրոշի արժեք այլևս չունի:
Իսկ տարիներ առաջ ԵԽԽՎ մեր պատվիրակությունը Ուոլթերի հակահայկական բանաձև էր տապալում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով