Եվրոպայի խորհուրդը ասում է, գործադիրը չի կարող միջամտել դատավորների անկախությանը. Վարդևանյան

 

Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) Հայաստանի վերաբերյալ զեկույցում, որը հրապարակվել է սույն թվականի սեպտեմեբերի 22-ին, ուղղակիորեն արձանագրվել է, որ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթների հարուցման պրակտիկան չի դադարեցվել իսկ դատավորների նկատմամբ այդ պրակտիկան՝ անհամատեղելի է դատական համակարգի անկախության հետ (78-րդ կետ): Ավելին արձանագրել է, որ ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմ պետք է նախատեսված լինի, հատկապես դատավորների լիազորությունների դադարեցման դեպքում (43-րդ կետ):

Այսինքն Եվրոպայի խորհուրդը ասում է, գործադիրը չի կարող միջամտել դատավորների անկախությանը, իսկ դատավորներ Մարաբյանի, Հովհաննիսյանի, Ազարյանի և այլ իրական դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցող արդարադատության նախարարությունը, ոչ միայն անտեսում է այդ պահանջը, այլ մի հատ էլ հստակ ֆիքսում է, որ պետք է ավելի շատ վարույթներ հարուցի: Ամենակարևորը դեռևս ոչ մի վարույթ նույն նախարարությունը չի հարուցել իշխանության բոլոր հնարավոր ու անհնարին ցանկությունները կատարող հայտնի դատավորների նկատմամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով