Եթե ժողովուրդը կուլ տվեց Նիքոլի այս արկածախնդրությունը, ուրեմն ամեն ինչ կորած է…Գևորգ  Պետրոսյան

ԲՀԿ  նախկին  պատգամավոր  Գևորգ  Պետրոսյանը  գրում է.

Պարզ է, որ զոհված երեխաների թվի մասին + -ով խոսող Նիքոլի համար մի գունագեղ տոնախմբություն կազմակերպելն ի՞նչ է որ…
Նիքոլը միամիտ կերպար չէ, նա ոչինչ պատահական չի անում…
Նա այդ տոնախմբությունը սարքում է՝ ոչ թե է՞ որ ուրախ է (հլը նրա դժգույն, դժբախտ ու վախվորած դեմքին նայեք), այլ այն հաշվարկով, որ եթե ոչ ամբողջ աշխարհին, ապա գոնե համայն հայությանը ցույց տա, թե ազգն այս ամենից հետո դեռ հավատում է իրեն, թե ինքը դեռ հարգանք ու հավատ ունի, թե ինքն ազգի փրկիչ է, քանզի խնայել է 25.000 պոտենցիալ զոհերի կյանքը…
Բա գիտեք պատերազմի հենց առաջին օրը պատահական ասե՞ց, որ «ինչ էլ որ լինի, մենք մեզ չպետք է պարտված համարենք»…
Այս տոնակատարությունն այդ դիվական խոսքերի շղթայի վերջին օղակն է…
Եթե ժողովուրդը կուլ տվեց Նիքոլի այս արկածախնդրությունը, ուրեմն ամեն ինչ կորած է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով