Երեկ՝ կեսգիշերն անց հրկիզել են «Դիլիջան ազգային պարկի» պահպանության ծառայության ղեկավարի մեքենան. Ռոմանոս Պետրոսյան

 

Երեկ՝ կեսգիշերն անց, Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են Dilijan National Park / Դիլիջան Ազգային Պարկ-ի Պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան։ Այս մասին ֆեյսբուքում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բնականաբար, դեպքի մասին իրազեկել ենք ՀՀ Ոստիկանություն. այս պահին նյութեր են նախապատրաստվում (հետաքննության փուլ):

Ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական գործունեությամբ։
Լիահույս ենք, որ իրավապահները սեղմ ժամկետներում կբացահայտեն դեպքը, եւ այն կարժանանա համաչափ իրավական գնահատականի։

Իսկ հնարավոր կատարողhttps://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/1174096506434497ներին եւ/կամ պատվիրատուներին խստագույնս նախազգուշացնում եմ. մասնավորապես բնապահպանության եւ շրջակա միջավայրի պահպանության եւ պաշտպանության ոլորտում օրենքի գերակայությունն այլընտրանք չունի. եւ մեր համառ պայքարն ավելի՛ լայն թափով ու է՛լ ավելի մեծ նվիրումով ենք առաջ մղելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացու»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով