Խոշտանգում՝ ազգային ատելության շարժառիթով․ հարուցվել է քրգործ

 

Սույն թվականի հուլիսի 26-ին ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչ, հոգեթմրաբանական դիսպանսերում հաշվառված` 1989թ. ծնված Ա.Մ.-ն կորած անասուններին որոնելու ընթացքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, որից ժամեր անց խաղաղապահ ուժերի միջամտությամբ վերադարձվել էր արցախյան կողմին: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից իրականացված դատավարական ստուգման շրջանակում նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ փաստվել է քաղաքացի Ա.Մ.-ի ծոծրակային, ճակատաքունքային մասերում, դեմքին, քթի մեջքի ու ականջախեցիների, աջ բազկի, ձախ արմնկային հոդի, աջ նախաբազկի, կրծքավանդակի աջ կեսի կողմնային հատվածում, աջ թուլակողի, ձախ սրունքի շրջաններում դեպքի հանգամանքներին ու վաղեմությանը համընկնող բազմաթիվ մարմնական վնասվածքների առկայությունը:

Փաստի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից 26.08.2021թ. հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խոշտանգում, որը կատարվել է ազգային ատելության շարժառիթով): Կատարվում է հետաքննություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով