Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Խանջյան փողոցում բախվել են 2 Nissan X-Trail-ը, Mitsubishi-ն, Infinti-ն, Honda CRV-ն և 06-ը. կան վիրավորներ

 

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Այս մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 17:50-ի սահմաններում, Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի հարևանությամբ, բախվել են Nissan X-Trail, Honda CRV, Nissan X-Trail, ՎԱԶ-2106, Mitsubishi և Infinti մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:   Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բախման հետևանքով նշված հատվածում խցանում էր առաջացել և շնորհիվ օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների, երթևեկությունը կարգավորվեց և իսկ հետաքրքրասեր վարորդներն էլ՝ տեսնելով պարեկներին, մեքենաները չէին կայանում վթարի վայրում:   Երթևեկությունը մասամբ դարձել է միակողմանի, քանի որ պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մի քանիսի գազաբալոններն ու սահմանազատել տարածքը, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ վիրավորներից 2-ին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել փրկարարներն ու պարեկները:   Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:   Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով