Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Nissan Teana-ն բախվել է ծառերին. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները

 

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:Այս մասին տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ժամւը 19:00-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, Շիրակ գյուղից դեպի Վանաձոր ավտոճանապարհի՝ Շիրակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնված 22-ամյա Լորիկ Մովսիսյանն ու 21-ամյա Լեռնիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Ախուրյանի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վիրավորներից մեկը արգելափակված էր մեքենայում:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:   Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Դավիթ Ասատրյանն ու Նաիրի Գասպարյանը:   Փաստի առթիվ Դ. Ասատրյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում:

 

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:   Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

 

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով