Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Ford-ը բախվել է ապառաժ քարեր տեղափոխող КамАЗ-ի հետնամասին. կա վիրավոր

 

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 61-ամյա Ռաֆիկ Մ.-ն իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Վանուշ Վ.-ի վարած КамАЗ մակնիշի ապառաժ քարեր տեղափոխող ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ford-ի վարորդ Ռաֆիկ Մ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով