Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Volkswagen-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։Այս  մասին տեղեացնում է  shamshyan.com-ը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 08։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 38-ամյա Քաջիկ Խ-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 68 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Քաջիկ Խ-ն և նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Հռիփսիմե Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Ապարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ամուսիններ են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով