Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Ford Fiesta-ն ու աղբ տեղափոխող ЗИЛ 130-ը. վերջինս կողաշրջվել է

 

shamshyan.com-ի  փոխանցմամբ  այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Ford Fiesta և ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքեանները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերվել ավտոմեքենաներից, և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Վիրավորներից մեկին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ЗИЛ-ը աղբ տեղափոխելիս է եղել և բախման հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու  կողաշրջվելով հայտնվել դաշտում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով