Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե Սո՛ւրդ չես հանում պատյանից, Սո՛ւրդ ժանգոտվում է:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Անպարտելի՛ Հայ Ազգ

Հերոս Հայ քաջորդիների անձնազոհության, նվիրումի և խիզախության շնորհիվ՝ Հայաստանը 30 տարի առաջ կրկին վերականգնեց իր անկախությունը, և դարերի դաժան փորձությունների միջով անցած Հայ ժողովրդի հայրենիք Հայաստանը վերջապես անդամագրվեց անկախ պետությունների ընտանիքին՝ ի հեճուկս մեր բազում թշնամիների։

Անկախության օրհնյալ զարթոնքի ուժով՝ մենք վերականգնեցինք դարերով կորստյան մատնած Հայոց փառքի դաբնիները՝ Հայ ժողովրդի համար ապահովելով ազգային դիմադրության ոգի և միջազգային արդի քաղաքականության դժվարին դերակատարումներին մասնակցելու հաստատուն ճանապարհ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի և անձամբ իմ անունից՝ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ՝ փառավոր տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության   30-րդ տարեդարձի առթիվ և մաղթում դեպի հավերժություն քայլող ուժեղ ու անպարտելի Հայաստան, որի հարստությունն իր տաղանդավոր ժողովուրդն է, իսկ ուժն ու կայունությունը՝ բոլորիս համար բացարձակ արժեք դարձած Հայոց անկախ պետությունը:

Միշտ գիտակցե՛ք, որ Հայոց անկախ պետությունը յուրաքանչյուր Հայի համար բացարձակ արժեք է այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը,  Հայրենիքը։

Փա՜ռք Հայոց անկախությունը կերտած հերոս Հայ ազգին:

Հավերժ խոնարհում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների հիշատակի առջև։

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում Հայոց անխախտ լեռների համառությունն ու սառնասրտությունը և Հայոց արիակամ հերոսների անդավաճան ոգու ուժը:

Հայրենատե՛ր  Հայ Ազգ,

Եթե Սո՛ւրդ չես հանում պատյանից, Սո՛ւրդ ժանգոտվում է:

Շատ շուտով մենք՝ Հայ ազգի հայրենասեր սերունդը, մեր հերոս հայրերի ու պապերի հաղթանակած Սուրը հանելու ենք պատյանից և ազատագրելու ենք  մեր Սուրբ Արցախն ամբողջությամբ, ազատագրելու ենք հայկական պատմական Նախիջևանը, վերականգնելու ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ու կառուցելու ենք Քրիստոնյա, ուժեղ և միասնական Հայաստան:

Հայն ունի երկու հավատ՝ Աստված և Հայաստան, ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում եւ ուղեղներում:

Աստված պահպանի Հայաստա՛նը, Արցա՛խը, Հա՛յ Ազգին և Հայոց Սուրբ Հո՛ղը։

Շնորհավո՛ր անկախությանդ տոնը, Հայաստա՛ն։

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»

կուսակցության  Առաջնորդ՝  Խաչիկ  Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով