Վստահ եմ, որ եթե կառավարությունը հայտարարեր, որ պետական մակարդակով որևէ կերպ չի նշվելու Հայաստանի Անկախության տոնը, ապա մոտավորապես այդ նույն մարդիկ ասելու էին.Մարուքյան

 

Սոցիալական ցանցերն ալեկոծվում են այն օրվանից, երբ տեղեկացանք, որ Հայաստանի Անկախության տոնը նշվելու է Հանրապետության հրապարակում` գունագեղ համերգով, դրոններով և այլն:Այս մասին գրել է ԼՀԿ ղեկավադ,ԱԺ նախկին պատգամավոր.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այս լուրը տարածվելուց հետո սոցցանցերում և մամուլի տարբեր միջոցներում բազմաթիվ մարդիկ սկսեցին պնդել, որ եթե իշխանությունները, պատերազմում պարտության ու հազարավոր զոհերից հետո, նշում են Անկախության 30-ամյակը, ուրեմն դավաճան են ու թուրք:

Վստահ եմ, որ եթե կառավարությունը հայտարարեր, որ պետական մակարդակով որևէ կերպ չի նշվելու Հայաստանի Անկախության տոնը, ապա մոտավորապես այդ նույն մարդիկ ասելու էին, որ քանի որ մեր իշխանությունները դավաճան են ու թուրք, ոչ մի կերպ չեն նշում մեր պետության Անկախության տոնը, որի պաշտպանության համար հազարավոր հայորդիներ են զոհվել:

Իրականում այս ամենը խոսում է դեգրադացված հանրային քննարկումների մասին, անօրակարգ հանրություն լինելու մասին, երբ կարևորն ու անկարևորն իրhttps://www.facebook.com/marukyan.edmon/posts/610207478653086արից տարբերողները շատ քիչ են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչդեռ, իմ կարծիքով, Հայաստանի Անկախության 30-ամյակը պետք է մեզ բոլորիս միավորեր այդ գաղափարի բովանդակության շուրջ»,-գրել է Մարուքյանը:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով