Ոստիկանները Ալափարս գյուղի տներից մեկում թմրամիջոց են հայտնաբերել

Օգոստոսի 25-ին ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչներից մեկն իր տանը և օժանդակ շինություններում աճեցնում և պահում է թմրամիջոց։
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։
Օգոստոսի 30-ին խուզարկություն կատարվեց 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում։ Հայտնաբերվեց 417 գրամ մանրացված-չորացված կանեփանման զանգված, 9673 գրամ կանեփի զանգված և 250 թուփ։
59-ամյա տղամարդը կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն, որտեղ հայտնեց, որ հայտնաբերվածը ինքն է մշակել ու չորացրել իր օգտագործման համար։
Կատարվում է նախաքննություն։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով