«Ոսկե ծիրան» 18-րդ կինոփառատոնը կբացվի Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով

 

Երեւանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Փառատոնի մեկնարկը կտրվի իսրայելցի մրցանակակիր կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով: Միջոցառման նոր պաստառի հեղինակը ֆրանսաբնակ գրաֆիկ դիզայներ, գրաֆիկական բեսթսելեր վեպերի հեղինակ Վահրամ Մուրատյանն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս տարվա փառատոնի պատվավոր հյուրերից է իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի «Ոսկե արջի» դափնեկիր («Հոմանիշներ», 2019), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր («Ահեդի ծունկը», 2021) Նադավ Լապիդը: Հենց նրա ֆիլմով էլ  կտրվի 18-րդ կինոտոնի մեկնարկը:
Փառատոնի պատվավոր հյուրն է ամերիկացի նշանավոր սցենարիստ եւ ռեժիսոր Փոլ Շրեդերը: Նա Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարիստը, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը՝ 4 մասից», «Քահանայի օրագիրը» եւ 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորն է ու 3 տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիր:

Փառատոնի հյուրերից է թատրոնի եւ կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի եւ տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր հունգարացի Կոռնել Մունդրուցոն:
«Երեւանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի եւ այլ միջազգային կինոփառատոներից: Մասնավորապես, Կաննից կցուցադրվեն Լեոս Կարաքսի «Անետ», Պաուլ Վերհուվենի «Բենեդետա», Ասղար Ֆարհադիի «Հերոսը», Գասպար Նոյեի «Վորտեքս» կինոժապավենները: Բեռլինի միջազգային կինոփառատոնից կներկայացվեն Վիկտոր Կոսակովսկու «Գունդա»-ն, Մարիա Սփեթի «Պարոն Բախմանի դասարանը», Դընի Կոտեի «Սոցիալական հիգիենա»-ն: Կցուցադրվեն նաեւ այլ ֆիլմեր:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով