Որպեսզի ազգից նորից ժողովուրդ չդառնանք. պետք է գիտակցենք մեր պետականության խորհուրդը. Հրանտ  Բագրատյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սիրելի հայրենակիցներ, իմ աննման Հայաստանի Հանրապետություն։ Շնորհավոր տոնդ։ 30 տարի առաջ մենք սովորակամն ժողովուրդ էինք. ունեինք հայրենիք, լեզու, այբուբեն, կրոն։ Անկախություն ձեռք բերելուց ու պետություն ունենալուց հետո դարձանք ազգ։ Այս մասին  ֆեյսբուքյան   իր էջում գրել է   ՀՀ նախկին վարչապետ  Հրանտ  Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա արդեն ունենք ինքնուրույն շահեր, կարող ենք կազմել ու իրագործել պլաններ, կարող ենք լուծել համազգային խնդիրներ։

Որպեսզի ազգից նորից ժողովուրդ չդառնանք պետք է գիտակցենք մեր պետականության խորհուրդը, հասկանանք ընդհանուր արժեքները, ապահովենք դրանց ժառանգականությունը, թքենք հին ու նոր պոպուլիստների և պոպուլիզմի երեսին։ Սիրում եմ քեզ Հայաստան»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով