Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում. Կապանի «պոստերից» մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով 43-ամյա պահեստազորայինի դին, կա 1 վիրավոր

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարությունում տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից  Կապանի «պոստերից» մեկում հնչել են կրակոցներ։

 

Դեպքի վայր ժամանած տեղի ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ կրակոցների հետևանքով 1 պահեստազորային մահացել է, 1 հոգի էլ հրազենային վնասվածքներ է ստացել։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ՝ 43-ամյա Մկրտիչ Հ-ն է, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ՝ 36-ամյա Լևոն Ս-ն։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ռազմական ոստիկանության և կայազորի քննչական վարչության քննիչները արդեն պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, և կա կասկածյալ, ում արձակած կրակոցների հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ հրազենային վիրավորում է ստացել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով