Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. հայրը տան բակում՝ ծառից կախված, հայտնաբերել է 16-ամյա տղայի դին

 

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։Տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 08։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի դի։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեդրակ Նախշքարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու տներից մեկից, ով 16 տարեկան էր։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային տան բակում՝ ծառից կախված, հայտնաբերել է նրա հայրը, ով այնուհետև ահազանգել է հիվանդանոց։

 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Երեխան և նրա ընտանիքը

 

Վանաձորում բնութագրվում են դրական, իսկ երեխան սովորում էր Լոռու մարզում գործող հենակետային վարժարաններից մեկում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով