Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. Արագած գյուղից մի քանի կիլոմետր՝ սարամիջյան ճանապարհին, գառներով բարձված ЗИЛ-ը, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է

 

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։Այս մասին տեղեկացնում  է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի վարչական տարածքում՝ գյուղից մոտ 2.5-3 կմ հեռավորության վրա գտնվող սարամիջյան ճանապարհին, ЗИЛ մակնիշի բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, և կան կասկածներ, որ մեքենայի տակ քաղաքացիներ կան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները օպերատիվորեն ժամանած բժիշկների  և ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դարձի են բերել ավտոմեքենան և այնտեղից դուրս են բերել 2 դի, որոնք շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեցին «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Բ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածների ինքնությունը։

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարում եղել են գառներ, որոնց մի մասն էլ սատկել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով