Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 20–ամյա մահացածն ու վիրավորը հորեղբոր որդիներ են

 

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 17:40–ի սահմաններում ВАЗ 21012 մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մեկ հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:  Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ մահացածը   20-ամյա Թելման Իսկանդարյանն էր, իսկ վիավորը՝ նրա հորեղբոր որդին՝ Ռուբեն Իսկանդարյանը:

Մանրամասն` shamshyan.com-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով