Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում հայկական խաչքար է օծվել

 

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում (Դոնեցկի մարզ) տեղի է ունեցել հայկական խաչքարի օծման արարողությունը, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Խաչքարը նվիրվել է ուկրաինացի և հայ ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին:

Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը և Դոնեցկի մարզում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ինչպես նաև հյուրեր հայկական համայնքներից:

Ինչպես նշել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, ցավոք, նույնիսկ 21 -րդ դարում հակամարտությունների արդյունքում չի հաջողվում խուսափել անմեղ զոհերից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ 2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ մի քանի տասնյակ խաչքարեր տեղադրվել են Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում: Ուկրաինայի ամենահին եկեղեցու՝ Կիևի Սուրբ Սոֆիա թանգարանի էքսպոզիցիան համալրվեց նաև հայկական խաչքարով, որը նվիրված է Կիևյան Ռուսիայի մկրտիչ Սուրբ Վլադիմիրին եւ Աննա Բյուզանդացուն՝ որպես հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության խորհրդանիշ։

2019 թվականից Ուկրաինայի հայերի նախաձեռնությամբ արդեն խաչքարեր են սկսվել տեղադրվել Հայաստանի բնակավայրերում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով