Ո՞վ է պատասխան տալու ՊՇՌ թեստերի թալանի համար. Էլինար Վարդանյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առողջապահության նախարարությունն, ի պատասխան ՊՇՌ թեստերի գնագոյացման մասին հարցին, որ եթե COVID-19-ի դեմ ՊՇՌ թեստերի գները հնարավոր էր էժանացնել, ինչու՞ դա չէր արվում մինչև հոկտեմբերի 1-ը ուժի մեջ մտնող կարգավորումները, ո՞վ է գերշահույթ ստացել, պատասխանել է, որ հասկանալ, թե տվյալ կառույցները գերշահույթ են ապահովում, թե ոչ, առողջապահության նախարարության գործառույթն ու պարտականությունը չէ, և խնդրել են գնագոյացման վերլուծության համար դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Այն, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռ պետք է պատասխանի այս հարցին, միանշանակ է։ Բայց Առողջապահության նախարարությունը չի կարող այդպես հանգիստ հարցը տեղափոխել այլ դաշտ, ազատվել պատասխանտվությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկու տարի շարունակ տարբեր ամբիոններից բարձրացվել է թեստերի հետ կապված բազմաթիվ հարցեր՝

– որ 15-ից 20 հազար դրամի շրջանակներում, և միայն շատ հազվադեպ 12 հազար դրամով արվող թեստերը շատ բարձր գին ունեն մեր առանց այդ էլ աղքատ հասարակության համար.

– որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, թեստի ինքնարժեքը մինչև երեք հազար դրամ է.

– որ երկրից մեկնելուց և վերադառնալուց արվող թեստերը զուտ բիզնեսի համար արվող թեստեր են, հաշվի առնելով, թե ինչպես է թեստավորման պրոցեսը կոնվեյեր հիշեցնում.

-որ նախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկի շուկան կարգավորելու համար։

Հիմա ինչ, ստացվում է, որ երկու տարի շարունակ մարդկանց թալանել են գերթանկ թեստերով, ընկերությունները թեստերի շուկան դարձրել են գերշահույթ ստանալու միջոց, իսկ Առողջապահության նախարարությունը, որ պատասխանատու է համավարակի ողջ ընթացքի կանխարգելման, վերահսկողության համար՝ ՉԿԱ, տեղում չի։

Այդ ինչպես է ստացվում, որ հոկտեմբերի 1-ի խիստ վիճելի, անկատար, թերի կարգավորումներից հետո թեստերի գինը միանգամից կիսով չափ, եթե ոչ ավել, նվազում է։ Բա այս ամբողջ թալանի ընթացքում նախարարությունն ո՞ւր է։ Բա կոռուպցիան, թալանն էլ ո՞նց են լինում։ Թե՞ այն, ինչ արվում է այս իշխանության օրոք թալանի հետ որևէ կապ չունի։

Ի վերջո, համավարակի ծանր պայմաններում սեփական քաղաքացիների հաշվին գերշահույթ ստանալու վրա աչք փակելը և՛ իրավական, և՛ բարոյական առումով անթույլատրելի է։ Եվ որքան էլ Առողջապահության նախարարությունը փորձի համոզել, որ իրենք  կապ չունեն, այդ ամենն անմիջականորեն նախարարության պատասխանատվության ներքո է, ավելին դա կարող է վկայել նաև մարդկանց հանդեպ անտարբերության և ոչ կոմպետենտության մասին։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով