Վահրամ Դումանյանը մասնակցել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» ֆորումին

 

Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մեկնարկել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» («Россия-спортивная держава») 9-րդ ֆորումըորին ի թիվս տարբեր երկրների մարզական պատասխանատու պաշտոնյաների՝ հրավիրված է նաև ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Սեպտեմբերի 8-10-ն անցկացվող այս լայնածավալ միջոցառման շրջանակում նախատեսված են կլոր սեղաններ, նիստեր, գիտական ​​կոնֆերանս, ցուցահանդես, որոնց ընթացքում քննարկվում են պրոֆեսիոնալ և զանգվածային սպորտի, ֆիզիկական կուլտուրայի ոլորտի ներկայիս մարտահրավերները և զարգացման հեռանկարները:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մասնակցել է ֆորումի առաջին օրվա միջոցառումներին, գործընկերների հետ քննարկել ոլորտի զարգացումներին և հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր: Վահրամ Դումանյանը նաև ներկա է եղել «Ժամանակակից սպորտ. նորարարություններ և հեռանկարներ» խորագրով ցուցահանդեսին, որը ներառում է բազմաթիվ տաղավարներ, այդ թվում՝ «Սպորտ, գիտություն և կրթություն», «Սպորտային օբյեկտների նախագծում և կառուցում», «Սպորտային սարքավորումներ», «Մանկապատանեկան սպորտ» և այլն: Նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին և նախագծերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով