Տեղի ունեցավ Արցախյան պատերազմի հերոս Աշոտ Մանուկյանի անվան պատանեկան ֆուտբոլի 2-րդ հուշամրցաշարը

 

Սեպտեմբերի 19-ից 21-ը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում անցկացվեց «Սասունցի Դավիթ աշխարհազոր» ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի անվան պատանեկան  ֆուտբոլի 2-րդ  հուշամրցաշարը: Հուշամրցաշարին մասնակցում   էր 6 թիմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3րդ  տեղի  համար  պայքարում  Ուրարտուն  հաղթեց  Զովունիին,  իսկ  եզրափակչում  հուշամրցաշարի նախորդ տարվա չեմպիոն Փյունիկը 4:0 հաշվով առավելության հասավ Հրազդանի նկատմամբ՝ երկրրոդ տարին անընդմեջ դառնալով չեմպիոն:

 

Հուշամրցաշարի անցկացման նախաձեռնությունը Արցախյան պատերազմի հերոս Աշոտ Մանուկյանի ընտանիքինն է: Լեգենդար հրամանատարի որդու՝ Արսեն Մանուկյանի խոսքով, իր հայրը շատ էր սիրում ֆուտբոլ ու հիմա իրենք ամեն ինչ անում են հայկական ֆուտբոլին օգտակար լինելու համար:

«Սեպտեմբերի 21-ին հայրիկս կդառնար 63տարեկան, բայց նա ապրել է 36տարի: Հայաստանի անկախության և հայրիկիս ծննդյան օրը նման միջոցառում կազմակերպելը մեծ նշանակություն ունի: Մենք հույս ունենք, որ այս հուշամրցաշարը դեռ երկար տարիների կյանք կունենա ու մեր պատանի ֆուտբոլիստներին կոգեշնչի ավելիին ձգտելու հարցում»,- ասաց Արսեն Մանուկյանը:

Մրցաշարին  հրավիրված հյուրերի  թվում  էին «Արարատ  73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Էդուարդ  Մարկարովը, Սերգեյ  Բանդարենկոն,Նորայր  Մեսրոպյանը, Սերգեյ  Պողոսյանը, Խորեն  Հովհաննիսյանը, Սամվել  Պետրոսյանը, Փյունիկ ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

Հանձնվեցին նաև անհատական մրցանակներ: Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Դավիթ Ավագյանը՝ Հրազդանից, լավագույն պաշտպանը Գոռ Գրիգորյան էր՝ Ուրարտուից, լավագույն կիսապաշտպանը հաղթող թիմից Ահարոն Հովհաննիսյանն էր, իսկ լավագույն հարձակվողը Զովունիից Տիգրան Երիցյան էր: Խփած 3 գոլով լավագույն ռմբարկուի մրցանակը ստացավ Փյունիկի հարձակվող Վալերի Համբարձումյանը: Լավագույն գոլը հեղինակեց Արամայիս Սահակյանը՝ Զովունիից, իսկ լավագույն մարզիչ ճանաչվեց Փյունիկի գլխավոր մարզիչ Լևոն Ստեփանյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով