ՃՏՊ Մեղրի-Երևան ավտոճանապարհին

Սեպտեմբերի 3-ին, ժամը 12։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատարը գլորվել է ձորը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 600 մ գլորվել ձորը․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները վարորդի (ԻԻՀ քաղաքացի) դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով