ՃՏՊ Կանաչուտ-Դեղձուտ ավտոճանապարհին

 

Սեպտեմբերի 27-ին, ժամը 22։11-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանաչուտ գյուղի դպրոցի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կանաչուտ-Դեղձուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Մ․, ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել և ավտոքարշակին են մոտեցրել ավտոմեքենան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով