Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև-Կապան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 16:52-ին: Այրվել է «Mercedes-Benz CLK» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Մ․)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով