Տաշիրի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

 

Ոստիկանության Տաշիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Տաշիր քաղաքի, երկուսը՝ Միխայլովկա գյուղի բնակիչներ, Տաշիրի տարբեր առանձնատներից գողություններ են արել: Գողությունների վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո սեպտեմբերի 23-ին կասկածյալները բերման ենթարկվեցին բաժին։ Պարզվել է՝ նրանք սեպտեմբերի 20-ի գիշերը բացել էին Գետափնյա փողոցի տներից մեկի պատուհանը, գողացել արծաթյա շղթա, ժամացույց, օծանելիք, կենցաղային իրեր ու արհեստագործական գործիքներ։ Սեպտեմբերի 19-ից 20-ը, ստույգ օրն ու ժամը ճշտվում է, օգտվելով տանտերերի բացակայությունից, կոտրել էին Աբովյան փողոցի առանձնատներից մեկի պատուհանը, հափշտակել բջջային հեռախոս, օծանելիք, սննդամթերք, կենցաղային պարագաներ, մալուխ, ավտոմեքենայի տեխնիկական բանալիներ, էլեկտրական շաղափ և այլ իրեր: Ընդհանուր առմամբ՝ 10 գողություն էին արել։
Տուժողներից ընդունվել է հաղորդում։
Հարուցվել է քրեական գործ։
Կասկածյալները ձերբակալված են։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով