Տարիներ առաջ, երբ հեռուստատեսությամբ ցուցադրում էին Նիկոլաե Չաուշեսկուի, Սադամ Հուսեինի կամ Մուամմար Քադաֆիի կյանքի վերջին ակնթարթները, ես ապշած էի.Սենոր Հասրաթյան

Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ. գնդապետ  Սենոր Հասրաթյանը   գրում է․

«Տարիներ առաջ, երբ հեռուստատեսությամբ ցուցադրում էին Նիկոլաե Չաուշեսկուի, Սադամ Հուսեինի կամ Մուամմար Քադաֆիի կյանքի վերջին ակնթարթները, ես ապշած էի… Ապշած էի վրեժխնդրությամբ ու արյամբ ծանրացած այն ահասարսուռ տեսարաններից, որոնցում հայտնվել էին երբեմնի ամենազոր ու ամենակարող բռնապետերը… Մեկին գնդակահարում էին պատի տակ՝ կնոջ հետ միասին, մյուսին կախաղան էին բարձրացնում ուղիղ եթերում, երրորդին՝ հոշոտում էր արյան ծարավ ամբոխը… Դիտում էի այդ կադրերը և կարեկցանքով մտածում, արդյոք, հնարավո՞ր էր, որ նրանք խուսափեին նման դաժան հատուցումից…
…Տարիներ առաջ, իրոք, չունեի այս հարցի ստույգ պատասխանը, բայց այսօր կարծես թե ունեմ՝ այո՜, հնարավոր էր խուսափել, եթե այդ մարդիկ օր առաջ գիտակցեին իրենց գործած մեղքերի ծանրությունը և կատարեին ճիշտ հետևություն… Իսկ հետևությունը նման դեպքերում միշտ էլ եղել մեկը՝ ինքնակամ վերադարձնել այն, ինչը վերցրել ես ուժով կամ խաբեությամբ…
Իսկ թե ինչու այս ամենի մասին հիշեցի հենց Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի շեմին, երևի թե կլինեն մարդիկ, ովքեր, եթե ոչ հիմա, ապա գուցե ավելի ուշ ինձ հասկանան..»,-գրել   է  Հասրաթյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով