Սթափվեք պարոնայք պատասխանատուներ, ամբոխահաճո ժպիտները խնդրին լուծում չեն տալիս․ արցախցի պատգամավոր

 

Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալեն Սիմոնյանի ծովափնյա հանգիստը զարմանալու չէ, դա է այդ մարդկանց աշխարհընկալումը, ընտրել եք, աջակցել եք, ուրեմն բարի եղեք նաև հանդուրժել՝ գերիների հարցը իրենց համար ակտուալ չէ, առհասարակ արցախյան հիմնահարցը ակտուալ չէ իրենց համար, կարևորը SOQAR էժան նավթամթերք է շուտով ներկրելու Հայաստան, թե ինչ դուստրիկ ձեռնարկության փաթեթավորմամբ, դա հետո կերևա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսքս Արցախի այն պետական պաշտոնյաների մասին է, ովքեր, ըստ հետպատերազմյա երկրի վերականգման տրամաբանության, պիտի «non stop» ռեժիմով աշխատեին, սակայն արի ու տես, որ ժողովրդավար երկրի քաղաքացիներ լինելով՝ օգտվել են իրենց հասանելիք տարեկան արձակուրդից և մեկնել վերականգնողական հանգստի ծովափնյա կուրորտներ։

Տղեք, եթե ձեր կանանց ու երեխաներին մի տասը օր ուղարկեք՝ էլի կհասկանայի, պատերազմը ոչ մեկիս կողքով անհետևանք չի անցել, բայց ձեր գնալը և արևի տակ փռվելը չեմ կարողանում տեղավորեմ տրամաբանության մեջ։

Տեղահանվածները ցույցեր են կազմակերպում, մարդ կա ուզում է՝ հետ գնա Շուշի իր երեխաների հետ, շինարարական տեմպը բավարար չէ՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ կան, սոցիալական ծրագրերը շատ են և խառնաշփոթ արդյունավետությունը քիչ է, կադրային քաղաքականությունը լուրջ բացեր ունի, արտաքին սպառնալիքը օր օրի ահագնանում է, ազգաբնակչության հետ տարվող հոգեբանական աշխատանքը թույլ է, պետական կառույցները առավոտից իրիկուն քաղաքացիներ են ընդունում ու ճանապարհում, բայց արդյունքը ռեալ չկա, չի երևում ու կրկին հասարակությունը տեսնում է, որ ընկեր, ծանոթ, բարեկամ սխեման է գործում ոչ թե սոցիալական արդարության համընդհանուր կանոնը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սթափվեք պարոնայք պատասխանատուներ, ամբոխահաճո ժպիտները խնդրին լուծում չեն տալիս։ Լավ կլնի նաև ժողովրդի ու երկրի շահի համար անձնական հարաբերություններ փչացնել բարեկամ ազգակցականների հետ, եթե, իհարկե, ընկալում եք, թե ինչ արժեք է պետականությունը»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով