Սրանք տեսակով «ստրուկ» են փողին ,«շեֆերին»,պաշտոնին ,իսկ երբեմն նաեւ մանդատին. Շարմազանով

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀԿ խոսնակ  Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Ապազգային իշխանությունից պակաս վտանգավոր չեն հովհարային անջատումներով գործող, ժամանակին «կոկորդ պատռող», իսկ այսօր հարմարվող «ընդդիմադիրները»։
Սրանց համար է ասված՝ «ով էշ՝ նա փալան»։
Սրանց համար չկա գաղափարախոսություն ու սկզբունքայնություն։
Որպես կանոն սրանք պատրաստ են ցանկացած «դեր խաղալ»։
Սրանք կարող են լինել «թունդ ընդդիմադիրից» մինչև «կառուցողական ընդդիմադիր»։
Սրանց ֆունկցիան է խառնել քաղաքական դաշտն ու «կառավարելի քաոս» տարածել։
Սրանք տեսակով «ստրուկ» են փողին, «շեֆերին», պաշտոնին, իսկ երբեմն նաև մանդատին։
Երբեմն սրանք ամենաբարձրն են «հայհոյում», որ իրական բովանդակային խոսքը ստվերվի։
Դեռ երեկ սրանք բարձր գոռում էին՝ «Նիկոլ հեռացիր», իսկ այսօր «պատերի տակ» ուղիներ են փնտրում իրենց ծառայությունները մատուցել ռեժիմին։
Խնդիրն այն է, որ այս տեսակը մի տեղ հավաքված չէ։ Սրանք կան գրեթե ամենուր ու դրանով ավելի մեծ չարիք են ներկայացնում։
Բայց ամենազզվելին սրանց մոլի «օտարապաշտությունն» ու «դրսի դաբրոներին» ապավինելն է։
Սրանք մեր պետության մեջ իրականացնում են կործանարար «5-րդ շարասյան» դեր»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով