Սիփան գյուղում այրվել է մոտ 1300 հակ անասնակեր

Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիփան գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:27-ին, մարվել` 20:23-ին: Այրվել է մոտ 1300 հակ անասնակեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով