ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ փաստաբանների պալատի  նախկին   նախագահ  Արա Զոհրաբյան   գրում է

Քվեարկությանը մասնակցած 1111 փաստաբանների 84,3 տոկոս (937) կողմ ձայներով Սիմոն Բաբայանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ և իր լիազորությունները ստանձնելու է 2021 թվականի հոկտեմբերի 5-ից:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Շնորհավորում եմ Սիմոն Բաբայանին՝ մաղթելով հաջողություն:
Լավ փաստաբան, դասախոս, գիտնական և հմուտ ու բարեխիղճ կառավարիչ, այն նվազագույնը, ինչը կարելի է ասել Սիմոն Բաբայան մասնագետի մասին:
Փաստաբաններն ընտրեցին անկախությունը, միասնականությունը, ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու ուղղությունը:
Փաստաբանները մերժեցին քանդելու, քաոս ստեղծելու և բամբասանքների ճանապարհը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանուն անկախության ու միասնականության քվեարկած փաստաբաններին: Մենք ուժեղ ենք միասին:
Հ.Գ. Փաստաբանների պալատի նախորդող տարիների հետ կապված ամփոփիչ խոսքս կներկայացնեմ 2021թ. հոկտեմբերի 5-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով