Շենգավիթի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սեպտեմբերի 26-ին,  ժամը 21.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ կողային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 31-ամյա  տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արցախի պողոտայում: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Արտաշատի խճուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Նուբարաշեն թաղամասի բնակիչ, 29-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել Շենգավիթի բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով