«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը կմասնակցի ՀՀ-ում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններին։

«Հաշվի առնելով Սյունիքի մարզի շուրջ ծավալվող լարված իրադարձությունները (ավտոճանապարհների փակում, միջանցքի խնդիր և այլն)` կուսակցությունը որոշել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցել միայն Սյունիքի մարզի որոշ համայնքներում։ Ընտրական առաջին պայքարը կմեկնարկենք Տաթև համայնքից։

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության Տաթև համայնքի ավագանու ցուցակը կգլխավորի Սամվել Լալայանը»,-նշված է կուսակցության ֆեյսբուքյան էջում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով