Սևան քաղաքում այրվել է անասնակեր

 

Սեպտեմբերի 4-ին, ժամը 11:04-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ս․ Սևանեցի փողոցում այրվում է անասնագոմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի Ս․ Սևանեցի փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում գտնվող անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:30-ին, մարվել՝ 12:42-ին: Այրվել է մոտ 3 տ կուտակած անասնակեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով