Սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները

 

ՀայՓոստը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները։ Պատճառը, ըստ ընկերության՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից բավարար չափով գումար չփոխանցելն է։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ,

ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:

Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայցում ենք ձեր ներողամտությունը: Շնորհակալություն ՀայՓոստն ընտրելու համար»,- ասված է հայտարարությունում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով