Սեպտեմբերի 21-ին հրապարակում մասշտաբային և գունագեղ տոնակատարություն տեղի կունենա. Փաշինյան

 

ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի։ Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այս տարի ՀՀ անկախության 30-ամյակն է և մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը չի կարելի տոնական համարել, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի։ Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, որն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,-ասաց վարչապետը։

Վերջինս նշեց, որ սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը սեպտեմբերի 25-ին տեղափոխելու արդյունքում ունենում ենք 4 ոչ աշխատանքային օր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով