Սեպտեմբերի 18-ին «Ֆլորենս»-ի 10-ամյակն են նշելու .«Հրապարակ»

 

«Սեպտեմբերի 18-ին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանի հիմնադրման 10-ամյակն են նշելու, եւ վերեւի հարկում գործող «Բենեդիկտ» նոր սրահի պաշտոնական բացումն է լինելու, թեեւ սրահը տեւական ժամանակ է՝ գործում է։ Ռեստորանի ադմինիստրացիան որոշել է երկուսը մեկում նշել, իհարկե՝ ոչ այնպես գունագեղ, ինչպես սեպտեմբերի 21-ի «զոհերի հիշատակին նվիրված» անկախության օրն են նշելու ՀՀ իշխանությունները։ Միջոցառման հրավիրատոմսերն արդեն ուղարկվում են հասցեատերերին։ Հյուրերը հիմնականում գործարար աշխարհի ներկայացուցիչներ են լինելու, հնարավոր է՝ Կարեն Կարապետյանը եւս ներկա լինի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ նախկին իշխանությունների օրոք «Ֆլորենսը» պետական միջոցառումների եւ մասնավոր առիթների ամենասիրելի վայրն էր»:

 

Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով