Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթորթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու Սասուն Խաչատրյանին երեկ կառավարությունում հարցախեղդ էին անում, որպեսզի հետագայում ընտրվի նախագահ: Ներկայացումը, կարելի է ասել, զավեշտ էր. պարզվեց՝ ՀՔԾ պետը, որ հայկական բանակում չի ծառայել, փորձառություն չի ունեցել, 44-օրյա պատերազմի ընթացքում էլ զբաղված էր այս կամ այն մարդկանց նկատմամբ քրգործեր հարուցելով, քննելով, հասցրել է Նուբարաշենում ռազմական գիտելիքներ ձեռք բերել եւ պատերազմին մասնակցել ՀՔԾ քննիչների հետ դիրքերում, վիրավորներ տալ: Թե որ հատվածում, գաղտնիք է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվեց նաեւ, որ Սասուն Խաչատրյանն ավտոմեքենա չունի, վերջին հինգ տարվա ընթացքում օգտվել է կնոջ եղբորը՝ աներորդուն պատկանող ավտոմեքենայից, որն, ըստ Խաչատրյանի, շատ հազվադեպ է վարում․ «Նա մի քանի ավտոմեքենա ունի, բավականին ապահովված տղա է։ Ես քիչ եմ վարում մեքենա, քանի որ ունեմ ծառայողական մեքենա, իսկ ես առավոտից ուշ գիշեր հիմնականում աշխատավայրում եմ լինում», – ասաց նա:
Նշենք, որ Խաչատրյանի ղեկավարած ՀՔԾ-ում բազմաթիվ քրգործերով մարդկանց նկատմամբ մեղադրանք են առաջադրում այն հիմքով, թե այս կամ այն գույքը փաստացի պատկանում է մեղադրյալին, սակայն գրանցված է աներձագի կամ այլ հարազատի անունով:

Հիմա, երբ Սասուն Խաչատրյանը վարում է աներորդու մեքենան, ինչո՞ւ դա չի նշանակում, որ փաստացի մեքենան պատկանում է իրեն, բայց գրանցված է աներորդու անունով: Հաջորդ փաստը. խոսելով իր ունեցած տան մասին՝ ասել է. «Բնակարանը ձեռք եմ բերել հիփոթեքային վարկով, հայտարարագրում այդ մասին նշված է։ Բնակարանը ձեռք եմ բերել պետական ծրագրի շրջանակներում «ԵՊՀ շրջանավարտներ» ՀԿ-ից, բնակարանի արժեքի տարբերությունը շուկայական գնից շատ մեծ չէ»։ Ընդծենք, որ բազմաթիվ գործերով ՀՔԾ-ն տարբեր պաշտոնատար անձանց մեղադրում է, որ շուկայական արժեքից ցածր արժեքով բնակարաններ են գնել՝ պատճառաբանելով, թե օգտագործել են իրենց պաշտոնեական դիրքը: Ստացվում է՝ Սասուն Խաչատրյանն էլ է օգտագործել դիրքը եւ շուկայականից էժան բնակարան ձեռք բերել:

Բացի այդ, լուրեր կան, որ Խաչատրյանի հարազատների անուններով գրանցված են բազում բնակարաններ, մեքենաներ եւ այլ անշարժ գույքեր, սակայն երեկ չհետաքրքրվեցին՝ արդյոք այդ գույքերը փաստացի Խաչատրյանինն են, բայց այլոց անուններով: Գուցե դրանք կբացահայտվեն հաջորդ իշխանության օրոք։ «Աղջիկս անցյալ տարի ամուսնացել է եւ իր ամուսնության կապակցությամբ բոլոր բարեկամներս նվեր են բերել գումարի տեսքով». արդյոք այդ հարսանիքից գոյացած 43 մլն դրամ գումարի մասով հարկեր վճարե՞լ է հարսանիքի եկամուտներից, կամ հետաքրքիր է՝ հարսանեկան եկամուտները ինչու չեն փոխանցվել նորապսակներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր են հասել, որ Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի, բայց չգիտենք՝ գնելուց կամ նվեր ստանալուց հետո այն իրավաբանորեն ում անունով է գրանցված: Դիմեցինք ՀՔԾ, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Եթե կարող եք հիմնավոր ապացույցներ ներկայացնել, որ Սասուն Խաչատրյանը, բացի իր հայտարարագրածից, որեւէ այլ վայրում, այդ թվում` Մոսկվայում ունի այլ գույք, ապա նա պատրաստ է այն նվիրել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը»:

Այսպիսով, մենք ներկայացնում ենք շենքի լուսանկարը, որտեղ նա փաստացի ունի բնակարան, որի հասցեն Մոսֆիլմովսկի 88 է, իսկ բնակարանի համարն ու շինարարի անունը դեռ չենք հրապարակում: Մնում է՝ Խաչատրյանը կատարի իր խոստումը. սպասում ենք բանալիներին: Եվ վերջում՝ բոլոր պաշտոնյաների կոռուպցիոն գործողությունները բացահայտելու հայտ ներկայացրած Սասուն Խաչատրյանին մի հարց. «Ձեր անցյալը, ներկան կոռուպցիայի հետ սերտ առնչվում է, կոռուպցիան հո պոզով ու պոչով չի՞ լինում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով