Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախում խաղողի բերքի անվտանգ հավաքումը. ՌԴ ՊՆ

 

 

Արցախի Ասկերանի շրջանի վարչակազմը դիմել է ռուս խաղաղապահներին՝ օգնություն խնդրելով խաղողի բերքահավաքի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանազատման գծի երկայնքով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

«Բերքահավաքի ընթացքում անվտանգության ապահովումը կշարունակվի երկու շաբաթ», – ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Իվանովը:

Սահմանազատման գծի երկայնքով խաղողի հավաքումը սկսվել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում`խաղողի արտադրանքի մթերման համար:

«Մենք այսօր սկսեցինք բերքահավաքը՝ խաղաղապահների պահպանության ներքո: Մեր տնօրենը որոշել է բերքի մի մասը ուղարկել մանկատուն, երեխաները շատ ուրախ են: Ներկա դրությամբ բերքատվությունը լավ է, խաղաղապահների օգնությամբ մենք կարողացանք սկսել բերքահավաքը», – ասել է գինու ձեռնարկության ներկայացուցիչ Ապիկ Արտեսյանը:

Այս տարվա գարնանը ռուս սակրավորները մաքրել են այս տարածքը պայթուցիկ նյութերից՝ ապահովելով խաղողի տնարկների անվտանգ խնամք, ինչպես նաև ժամանակին բերքահավաքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով