Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի երթ-մոմավառությանը.NEWS.am

 

Այսօր 18:30 Երեւանի Գարեգին  Նժդեհի հրապարակից մեկնարկելու է «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու  արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ արդեն ուղերձով դիմել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` շեշտելով, որ մեր բանակը չի պարտվել, այլ պարտվել է ապիկար իշխանությունը:

NEWS.am-ի թղթակիցը դիմել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին, թե արդյոք «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է երթին, պատգամավորը պատասխանել է, որ, այո, երկրորդ նախագահը ներկա կլինի եւ կմասնակցի երթ- մոմավառությանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին «Հայաստան» դաշինքը նախաձեռնել  է Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ դեպի Եռաբլուր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով