Պուտինի խոսքերը կեղծել է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը.Գագիկ  Համբարյան

Պարզվում է, այսօր Սոչիում տեղի ունեցած Պուտին֊Էրդողան հանդիպման ժամանակ Պուտինին վերագրվող մտքերի հեղինակը ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունն է…Ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է  քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը:

«Այս ամենը կամ ապացուցում է, որ Կրեմլն արդեն չի վերահսկում ՏԱՍՍ֊ի նման գործակալությունը, որի առաջին փոխտնօրերը` Միխայիլ Գուսմանը զբաղվում է բացահայտ ադրբեջանամետ լոբբինգով և արդեն իրեն թույլ է տալիս Պուտինի խոսքերը նենգափոխել, կամ էլ սա արվել է դիտավորյալ, որ տեսնեն Հայաստանից հնչող արձագանքը և ուշացումով հերքեն…
Ամեն դեպքում, երկուսի պարագայում էլ Հայաստանում հակառուսական տրամադրությունները շեշտակի աճում են…
Դե Մոսկվայում դեռ հույսները դրել են իրենց ռետրո և ժամկետնանց լոբբիստ֊ կողմնակիցների վրա, որոնք ավելի շատ հակագովազդում են Ռուսատանը և 102֊րդ ռազմաբազայի վրա… Երկուսի դեպքում էլ պարտվելու են շատ գրագետ և հիբրիդային գործող արևմտամետներին…»,-գրել է քաղաքագեը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով