Պռոշյանում բախվել են Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող ГАЗель-ն ու Nissan X-Trail-ը. կան վիրավորներ

 

Երեկ ՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Ոսկեվազ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան և Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող ГАЗель-ը, հայտնում է shamshyan.com–ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկներն ու Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր Երևանից վերադառնալիս են եղել Գյումրու բժշկական կենտրոն, ճանապարհին նկատել են վթարը և բժիշկները կանգնել են, օգնություն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել հիվանդանոց:

Փաստի առթիվ Մ. Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով