Փաստորեն, Հայաստանը ներկայացնող ուսապարկերը ուրախ են, որ ըստ եվրոպացիների, «երկու կողմն էլ մեղավոր են».Արմեն Աշոտյան

 

Երկրորդ օրն է, ինչ կապիտուլյանտների քարոզչամեքենան «փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում» սկզբունքով «դիվանագիտական հաջողություն» է հորինում է ԵԽԽՎ լիագումար նիստին ընդունված բանաձեւից։Ֆեյսբուքյան  իր  էջում գրում է  ՀՀԿ   փոխնախագահ Արմեն  Աշոտյանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ահա այն հիմնական կետերը, որոնցով պայթում է ուսապարկերի հերթական փուչիկը։

1. Բանաձեւի անուն։ Հայաստանի իշխանական պատվիրակները «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը վերնագրի մեջ ճխտելը «հայ-ադրբեջանական կոնֆլիկտ» եզրույթի կողքին համարում են խոշոր հաջողություն ! Այսինքն նման, նախկինում տարրական բաները հաղթանակ ե՞՞՞ն։
2. Ագրեսիայի մասին։ Բանաձեւի 3-րդ կետում հիշատակվում է Հայաստանի եւ Ադրբեջանի 2001 թվականին Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ստանձնած հանձնառությունը խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ Սակայն բանաձեւը այդպես էլ չի մատնանշում Ադրբեջանի կողմից վերջին պատերազմը սանձազերծելու փաստը։
3. Ո՞վ է մեղավորը։ ԵԽԽՎ-ն, ունենալով միջազգային հետաքննչական մեխանիզմ գործադրելու մանդատ, որն, օրինակ, իրացրել է 2008 թվականին ռուս-վրացական պատերազմից հետո, չի նախատեսում այդ լրջագույն անկախ գործիքակազմի օգտագիրծումը 44-օրյա պատերազմը հետաքննելու եւ իրական ագրեսորին անվանարկելու համար։ Սրա անհրաժեշտության մասին պնդում եւ առաջարկում եմ պատերազմի հենց սկզբից։
4. Ականների մասին։ Ադրբեջանին հերթական անգամ հաջողվում է միջազգային օրակարգ բերել ականապատված տարածքների քարտեզների թեման, ինչի գեթ մեկ հիշատակում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ՉԿԱ։
5. Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների մասին։ Ունենալով բոլոր անհրաժեշտ հիմքերը առնվազն բարձրաձայնելու ադրբեջանական պատվիրակության լըազիրությունների դադարեցման հարցը՝ հաշվի առնելով մարդու իրավունքերի բացահայտ խախտումների, այն է՝ մեր ռազմագերիների խնդիրը, հայկական կողմը լուռ է եղել։
6. «Իրար արժեք»։ Ողջ զեկույցում անթաքույց ձեւով դրված են հավասարության նշաններ Հայաստանի/Արցախի եւ Ադրբեջանի միջեւ։ Օրինակ, հետեւյալ հարցերով.
– գերիների նկատմամբ կտտանքներ
– մշակութային ժառանգության ոչնչացում
– «Կովկասյան Ալբանիա» եզրույթի «երկուստեք» մանիպուլյացիա
– վարձկաններ VS սփյուռքից մեզ օգնության հասած հայեր
Փաստորեն, Հայաստանը ներկայացնող ուսապարկերը ուրախ են, որ ըստ եվրոպացիների, «երկու կողմն էլ մեղավոր են»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով