Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին թշնամիների դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանն այնքան հեռուն է գնացել, որ 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել՝ «Պեգասուս» անունով։ Այլ երկրներում այս համակարգը կիրառում են արտաքին հետախուզության մեջ, որ գաղտնալսեն նրան, ով վտանգ է սպառնում երկրի անվտանգությանը: Մեխանիզմը պարզ է` սովորական գովազդային sms-լինք են ուղարկում տվյալ հեռախոսին, լինքը բացելուն պես համակարգը «նստում» է հեռախոսին։ Ի դեպ, մեկ անձին «որսալու» արժեքը 10 հազար դոլարից ավելի է։

Բանն այն է, որ այս համակարգը հասանելի է դարձնում Սիգնալ, Վոթսապ, Տելեգրամ, Ֆեյսբուք ցանցերը: Իշխանությունը նոր համակարգը ներմուծել է հիմնականում ընդդիմադիրների համար, սակայն թեկնածուներին ընտրում են Փաշինյանի ուղիղ ցուցումով: Մենք տեղեկացանք, որ անկախ լրատվամիջոցներից մեկի խմբագրին եւս ներառել են այդ ցանցում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով