Պահանջում ենք, որ հերքումը ներկայացվի ԱԺ ամբիոնից. փաստաբան

 

«Պահանջում ենք, որ հերքումը ներկայացվի այն նույն ամբիոնից, ինչ ամբիոնից որ հնչեցվել է, այսինքն՝ ԱԺ ամբիոնից»։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ տեղեկացնելով, որ հայցադիմումը բավականին ծավալուն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք` ավելի վաղ Մակինյանն հայտնել էր, թե օգոստոսի 25-ի նիստում, Սուքիասյանը ԱԺ նիստում ելույթ ունենալով` արատավորել է Ս.Սարգսյանի բարի համբավը։

Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից ասել էր. «Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում: Երրորդ նախագահը եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի, կոշիկներից մեկը մյուսից մի համար մեծ է եղել»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով