Նոր ձերբակալություններ զենքի գործով. «Հրապարակ»

 

Hraparak.am-ը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք լրացուցիչ տեղեկություններ ենք ստացել ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերի տենդերին, եւ որի շրջանակներում ձերբակալվել է ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։

Մեր աղբյուրն ասաց, որ այս պահին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ԱԱԾ-ում է, նրա նկատմամբ ձերբակալման որոշում են կայացրել։ Եւ առաջիկայում մտնելու են դատարան` կալանավորելու միջնորդությամբ: Այս նույն գործի շրջանակներում ձերբակալվել է նաև զենքի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։ Այս գործով անցնում է նաեւ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։ Օղակը սեղմվում է ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանի շուրջ։ Մեզ հաջողվեց կապվել Ա.Դավթյանի հետ, նա լսեց հարցը, ձևացրեց, որ չի լսում և հեռախոսն անջատեց։

Մամուլում նաև լուրեր տարածվեցին, որ մի քանի օր առաջ խուզարկել են Դավիթ Տոնոյանի քրոջ բնակարանը։ Մենք պարզեցինք, որ դա ոչ թե Տոնոյանի քրոջ, այլ մոր բնակարանն է, որտեղ գրանցված է նաև Դավիթ Տոնոյանը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք նաև, որ Armlur.am-ը գրել էր, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրվը լկտի սուտ է որակում լուրերն այն մասին, որ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում բարձրաստիճան զինվորականների բնակարանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով