Նիկոլի ձեռքը սեղմելով՝ Իլհամ Ալիևի կամակատարին եք տալիս ձեր սոցիալական կապիտալի ինչ-որ մասը. Վրթանեսյան

 

Նիկոլի ձեռքը սեղմելով՝ Իլհամ Ալիևի կամակատարին եք տալիս ձեր սոցիալական կապիտալի ինչ-որ մասը։ Նիկոլի ձեռքը սեղմելով՝ մասնակցում եք Հայաստանի հողի հանձնման լեգիտիմացմանը։ Մասնակցում եք Հայաստան պետության շարունակվող ոչնչացմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մի՛ խաբեք ինքներդ ձեզ, թե Նիկոլի և նիկոլաթուրքերի հետ որևէ շփմամբ, որևէ համագործակցությամբ, դուք կարող եք «հայրենիքին ավելի շատ օգուտ տալ»։

Մեզ փորձում եք խաբել, օք, մեծ բան չէ, մի կերպ կտանենք դա, գուցե ձևացնենք, թե բան չհասկացանք։ Բայց գոնե ինքներդ ձեզ մի՛ խաբեք։
Նիկոլի ձեռքը սեղմելով՝ Իլհամ Ալիևի կամակատարին եք տալիս ձեր սոցիալական կապիտալի ինչ-որ մասը։ Նիկոլի ձեռքը սեղմելով՝ մասնակցում եք Հայաստանի հողի հանձնման լեգիտիմացմանը։ Մասնակցում եք Հայաստան պետության շարունակվող ոչնչացմանը։

Կապ չունի, թե այդ ձեռքսեղմումն ինչ վեհ նպատակներով փաթեթավորում։ Մի արդարացրեք ձեր արածն ուրիշների կերած բողկերով։ Ամեն ոք թո՛ղ նախ իր արած-չարածի մասին մտածի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Զզվում եմ սաղիցդ»,-դիրքորոշումն էլ, գուցե, գոյության իրավունք ունենար, եթե դա ասելով՝ Բաքվի կամակատարի հետ գործեր չբռնեիք»,- գրել է Վրթանեսյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով